Ի՞նչ է խոստացել Սարգսյանը. Էրդողանը հիասթափված է
AnalysisԲավականին հետաքրքիր քառանկյունի է զարգանում Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով: Պուտինն ակտիվորեն ներգրաված է այդ հարաբերություններում և նախաձեռնում է ինչ-որ գործընթացներ: Դրանք կապված են ինչպես Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու, այնպես էլ Թուրքիայի հետ հարաբերությունները սերտացնելու և ԵՄ-ին հակակշռելու հետ:
Շատ հավանական է, որ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելը կարող է վատ անդրադառնալ Արցախյան խնդրի կարգավորման վրա: Խոսքն իհարկե, մեր մասին է: Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների ներկայիս դերը և կարգավիճակը, տարածքները կարող են սակարկվել՝ առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու:
Չնայած այս հանգամանքին, ակնհայտ է, որ վերջին հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանն ինչ-որ բան խոստացել է Վլադիմի Պուտինին: Սակայն ի՞նչ: Հայաստանի բոլոր կարևորագույն ռազմավարական կառույցները վաղուց Ռուսաստանի ազդեցության տակ են: Անգամ տպավորություն է, որ Ռուսաստանի դիրքերն այսօր Հայաստանում ավելի ուժեղ են, քան ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Միակ բանը, որ կարող է խոստանալ Սարգսյանը Պուտինին, դա այն է, որ հավերժ հավատարիմ կլինի և երբեք չի հարվածի թիկունքից:
Էրդողան-Պուտին քննարկման ժամանակ, անդրադարձ է եղել նաև Արցախյան խնդրին: Պուտինի պատասխանն Էրդողանին ակնհայտ դուր չի եկել: Նա չի ստացել ցանկալի արդյունք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե Արցախի հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նկատել է, որ Պուտինն այդ հարցում անհույս է։ «Ես հասկացա, որ նա կողմերի դիրքորոշման պատճառով է նա անհույս»:
Բնական է, որ Էրդողանի պատասխանի մեջ կա չափազանցություն: Պուտինն այդ հարցում չի կարող լինել անհույս: Ավելի շատ լծակներ Արցախյան հարցի առումով, այսօր ոչ ոք, բացի Պուտինից չունի: Թերևս նրան ձեռնտու է այս կիսապատերազմ-կիսախաղաղություն դիլեման, որն արդեն չի լուծվում բավականին երկար ժամանակ: Հենց այս սկզբունքից ելնելով է Պուտինը պատասխանել Էրդողնին, որը վերջինիս մոտ հիասթափություն է առաջացրել:
Մարիա Պախուցկայա