Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս են բերել դաշտում հայտնված ավտոմեքենան
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 17-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան մասում. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Mercedes 190» մակնիշի 34 VA 442 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ս. Խ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: