Մեծ Բրիտանիան մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային՝ Brexit-ն արգելակելու համար
International newsBrexit-ի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դևիդ Դևիսը մեղադրել է Գերմանիային և Ֆրանսիային՝ թագավորության՝ Եվրոպական Միության կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցություններն արգելակելու համար: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ելույթ ունենալով Բեռլինում անցկացված տնտեսական համաժողովին՝ Դևիսը հայտնել է, որ Եվրոպայի երկու ամենաուժեղ երկրները, ստանալով Եվրոպական Միության մյուս երկրների աջակցությունը, արգելակել են Մեծ Բրիտանիայի հույսերն առևտրային բանակցություններ սկսելու հարցում:
«Նրանցից շատերը ցանկանում են առաջ շարժվել: Նրանք շատ կարևոր են համարում անցումն առևտրևային բանակցություններին: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Դանիան, Նիդեռլանդները, Իտալիան, Իսպանիան և Լեհաստանը, մեծ շահույթ են տեսնում ապագա գործարքում», - ընդգծել է Դևիսը: