«MISSIS WORLD»-ին հրավիրված հայ մասնակցին հրաժարվել են վիզա տրամադրել
LifestyleAysor.am-ը գրում է.
Նոյեմբերի 11-ից 20-ը Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու MISSIS WORLD/MISSIS ASHXARH/-2014 մրցույթին, սակայն ԱՄՆ հյուպատոսության անհիմն մերժման պատճառով չի մասնակցելու մրցույթին: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայացնող մասնակից Գայանե Ավետիսյանին մերժել են առանց որևէ փաստաթուղթ պահանջելու, ասելով, որ իրենց վստահություն չի ներշնչում անգամ այն հանգամանքը, որ կինը ունի երեխա և ընտանիք, որոնք այստեղ էին մնալու:

Ա. Խաչատրյանը, անդրադառնալով առաջիկա ծրագրերին, ասաց, որ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը Չինաստանում կայանալիք «MISSIS GLOB» մրցույթին Հայաստանը ներկայացնելու է Վիկտորիա Մանուչարյանը, ով Աշխարհի ակրոբատական պարերի չեմպիոն է:

«Հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 12-ը Ճապոնիայում տեղի է ունենում «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք» մրցույթներին համարժեք գեղեցկության մրցույթ փառատոն՝ «MISS INTERNATIONAL»-ը, որին Հայաստանը ներկայացնելու է Շուշան Երիցյանը»,- ասաց նա:

Շարունակությունը՝ այստեղ: