ԱՄՆ-ում ծրագիր են մշակել՝ Հյուսիսային Կորեայի հիթիռային գրոհի դեպքում
International newsՍպիտակ տունը երկու փորձարարական մարտավարություն է մշակել, եթե Հյուսիսային Կորեան հրթիռային գրոհ սկսի ամերիկյան տարածքում, գրում է The New York Times-ը:
Առաջինը նախատեսում է կիբերգրոհների կազմակերպում Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների համակարգերի եւ «սաբոտաժի այլ միջոցների» վրա, որոնք կկանխեն գործարկումը:
Երկրորդ մարտավարությունը նախատեսում է անմիջապես խփել հրթիռները, երբ նրանք անցնում են «արագացման փուլը»: Պարբերականը նշում է, որ գործարկումից անմիջապես հետո բալիստիկ հրթիռները ավելի նկատելի ու թեթեւ թիրախ կլինեն: Դրանք խփելու համար ԱՄՆ նախագահի վարչակազմը առաջարկում է օգտագործել կործանիչներ եւ անօդաչուներ:
Սակայն, եթե նրանց չհաջողվի խնդիրը կատարել, վերջին հույսը կլինի որսող հրթիռը:
Այս փորձարարական մարտավարությունների իրականացման համար Սպիտակ տունը Կոնգրեսից 4 միլիարդ դոլար է խնդրել: Ընդ որում՝ ավելի վաղ Կոնգրեսը Հակահրթիռային պաշտպանության գործակալությանն արդեն հատկացրել էր 8 միլիարդ դոլար: