Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ
International newsԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում մարդասիրական օգնություն տրամադրել այդ երկրում երկրաշարժից տուժածներին, սակայն անհրաժեշտ է պահպանել մի շարք սահմանափակումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոյեմբերի 12-ին Իրանի և Իրաքի սահմանի մոտ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ տարբեր աղբյուրների` միայն Իրանում զոհվել է 430-445 մարդ և ավելի քան 7000 մարդ վիրավորվել:
ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են ֆինանսական օգնություն տրամադրել Իրանից դուրս մասնավոր կազմակերպություններին, սակայն չեն կարող ուղիղ դրամական փոխանցումներ կատարել Իրան, ինչպես նաև այնտեղ ինքնուրույն հովանավորել փրկարարական աշխատանքները:
Հայտարարության մեջ նաև հստակեցվում է, որ մարդասիրական նպատակներով նախատեսված սննդամթերքը, հագուստը և դեղամիջոցները ԱՄՆ-ի առևտրային պատժամիջոցների ազդեցության տակ չեն, եթե դրանք Իրանի կառավարությանը չեն ուղարկվել, ինչպես նաև պատժամիջոցների տակ գտնվող անձանց և գործակալություններին: