Yerevan, 20.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մարդկության ամենասարսափելի ու տարօրինակ հիվանդությունները

TV

Մարդիկ երկրագնդի վրա գոյություն ունեցող այն քիչ տեսակներից են, որոնք ինքնագիտակցություն ունեն: Չնայած դրան՝ գիտակցությունը շատ քիչ դեպքերում է օգնում հաղթահարել այս կամ այն հիվանդությունը: Մարդկության պատմության ընթացքում մարդիկ բախվել են տարբեր տեսակի հիվանդությունների հետ, որոնցից որոշները մինչև օրս էլ խառնաշփոթ են առաջացնում: Այսօր մենք կուսումնասիրենք մարդուն բնորոշ ամենատարօրինակ հիվանդությունները:

10. Կոտարի սինդրոմ
Այս հիվանդությունը հայտնի է նաև «կոտարի զառանցանք» անվանումով: Հիվանդության ժամանակ հիվանդը ունենում է ցնորային մտքեր՝ հավատում է, թե ինքն արդեն մահացած է կամ ներսից հետզհետե մահանում է: Կոտարի սինդրոմն ավելի շատ հոգեբանական հիվանդություն է՝ կապված գլխի և գլխուղեղի վնասվածքների հետ: Առաջին հայացքից թվում է, թե հիվանդների վրա ազդեցություն են ունեցել զոմբիների մասին եղած պատմությունները, բայց 1880 թվականին, երբ Ժուլ Կոտարը Փարիզում առաջին անգամ նկարագրեց այս հիվանդությունը, զոմբիների մասին ոչ մի ֆիլմ կամ գիրք դեռևս չկար:

9. Փղախտ
Այս հիվանդության մասին, հնարավոր է, որ դուք արդեն լսել եք: Հիվանդության պատճառը մակաբույծ նեմատոդներն են: Մակաբույծով վարակվելուց հետո շատ երկար ժամանակահատված, նույնիսկ տարիներ են պետք հիվանդության ախտանիշների արտահայտման համար: Որդը ախտահարում է ավշային համակարգը՝ ավշային հանգույցները, որի պատճառով մարմնի որոշակի հատվածներ՝ վերջույթները, սեռական օրգանները կամ կուրծքը, սկսում են մեծանալ և հասնել հսկայական չափերի:

8. Պարբերական անշարժացում
Այս հիվանդության ժամանակ մարդու մարմինը ժամանակավորապես ամբողջությամբ անշարժանում է: Հիվանդությունը սովորաբար կրկնվում է մի քանի ժամ կամ մի քանի օր պարբերությամբ: Պարբերական անշարժացման պատճառը նյարդային բջիջների վերջավորություններում գտնվող իոնային անցուղիների աշխատանքում առկա թերություններն են, որոնց հետևանքով գլխուղեղից եկող ազդակները չեն կարողանում հասնել մինչև վերջույթներ: Այս հիվանդությունը անբուժելի է:

7. Գորտնուկավոր էպիդերմոդիսպլասիա
Գորտնուկավոր էպիդերմոդիսպլասիան հայտնի է նաև «կեղևավոր մաշկի հիվանդություն» անվանումով: Այն մի տարօրինակ, շատ հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություն է, որի ժամանակ հիվանդի մաշկի վրա սկսում են աճել տարօրինակ գորտնուկներ: Այս գորտնուկները սկսում են ձևափոխվել մարդու պապիլոմայի վիրուսի ազդեցությամբ, որի արդյունքում մարդու մաշկը չորանում է և նմանվում է «ծառի կեղևի»:

6. Մեթհեմոգլոբինեմիա
Այս հազվադեպ, հիմնականում ժառանգաբար փոխանցվող հիվանդության ժամանակ հիվանդի մաշկը ստանում է կապույտ գույն: Հիվանդության պատճառը արյան մեջ մեթհեմոգլոբինի չափից դուրս մեծ քանակն է: Հիվանդության այլ ախտանիշներն են շնչառության դժվարացումը, գլխացավը, հոգնածության զգացումը և անհամբերությունը:

5. Հիպերտրիխոզ
Ինչպես նկարից երևում է, այս հիվանդության ժամանակ մարմնի տարբեր հատվածներում տեղի է ունենում մազերի անընդհատ աճ: Ներկայումս աշխարհում կա այս հազվադեպ գենետիկական հիվանդության 50 կրող: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 18-19-րդ դարերում այս հիվանդությամբ տառապողներին կարելի էր ավելի հաճախ հանդիպել, քան հիմա:

4. Տրիմեթիլամինուրիա
Տրիմեթիլամինուրիան կամ «ձկան հոտի սինդրոմը» հազվադեպ հանդիպող նյութափոխանակության խանգարում է, որի ժամանակ որոշ ֆերմենտների բացակայության պատճառով հիվանդների մոտ բարձր է լինում տրիմեթիլամինի մակարդակը: Սա իր հերթին բերում է նրան, որ հիվանդների վրայից շատ տհաճ հոտ է գալիս, որը հիշեցնում է ձկան հոտը:

3. Օտար արտասանության ախտանիշ
Օտար արտասանության ախտանիշը կարող է ի հայտ գալ գլխուղեղի վնասվածքների՝ ինսուլտի կամ արյունազեղումների դեպքում: Պատմության մեջ հայտնի են այնպիսի դեպքեր, երբ վնասվածքներից հետո հիվանդի արտասանությունը ընդհանրապես փոխվել է: Բացի արտասանության փոփոխությունից, պատահել են նաև դեպքեր, որոնց ժամանակ կոմայից արթնացած հիվանդը սկսել է խոսել ընդհանրապես անծանոթ, օտար լեզվով:

2. Պրոգերիա
Պրոգերիան այս ցանկում ընդգրկված ամենաողբերգական հիվանդությունն է, որի ժամանակ հիվանդների մոտ զարգանում է վաղաժամ ծերացում: Չնայած որ պրոգերիան հազվադեպ հանդիպող հիվանդություն է (8 000 000-ից 1 դեպք), այն քայքայիչ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա և հիվանդները սովորաբար մահանում են մինչև 20 տարեկանը: Հիվանդության պատճառը՝ մարմնական բջիջների կորիզներում առկա ձևափոխություններն են, որոնց հետևանքով բջիջները սկսում են արագորեն ծերանալ: Պրոգերիայի պատճառով շատ հաճախ մինչև չափահաս դառնալը երեխաները կորցնում են իրենց մազերը, ատամները, տեսողությունը:

1. Մշտական սեռական գրգռվածության ախտանիշ
Հիվանդությունը հայտնի է նաև «անհանգիստ սեռական ախտանիշ» անվանումով: Հիվանդության ժամանակ մեծամասամբ կանանց մոտ նկատվում է սեռական օրգանների անհագ և սպոնտան գրգռում: Օրերի և շաբաթների ընթացքում օրգազմ ապրելու անհագ ցանկությունը բերում է նրան, որ հիվանդների մոտ սեռական ակտը սկսում է ասոցացվել ավելի շատ ցավը մեղմացնելու, քան՝ սեռական հաճույք ստանալու հետ:

KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel