Մադագասկարում վարակի պատճառով մահացության դեպքերի թիվը հասել է 171-ի
International newsՄադագասկարում ժանտախտով վարակված հիվանդները փախչում ենք հիվանդանոցից, որովհետև վախենում են ասեղներից և սովոր չեն հիվանդանոցում մնալուն:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հիվանդանոցից նրանց փախուստը կարող է հանգեցնել հիվանդության տարածմանը երկրով մեկ: Երկրի մայրաքաղաք Անտանանարիվուի Կենտրոնական հակաժանտախտային հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները փորձում են կանգնեցնել փախչող հիվանդներին: Նմանատիպ փախուստի առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերին, սակայն փախուստի դիմած հիվանդին հաջողվել էր ետ բերել:
ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ հիվանդներից ոմանք սարսափում են ասեղներից:
Մահացու հիվանդությամբ վարակվածներից յուրաքանչյուրի հետ շփված անձանց ևս բուժում է հարկավոր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով երկրում վարակի պատճառով մահացության դեպքերի թիվը հասել է 171-ի: