Մուգաբեն համաձայնել է հրաժարական տալ Զիմբաբվեի նախագահի պաշտոնից
International newsԶիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն համաձայնել է հեռանալ երկրի ղեկավարի պաշտոնից այն 37 տարի զբաղեցնելու հետո:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բանակցային ընթացքին քաջատեղյակ աղբյուրը, 93-ամյա Մուգաբեն նման որոշում է կայացրել երկրի իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռացվելուց ժամեր անց:
Իշխող կուսակցությունը Զիմբաբվեին 24 ժամ էր տվել ինքնակամ հրաժարական տալու համար, այլապես իմպիչմենթի առաջ կկանգներ:
Զիմբաբվեի ռազմական ուժի ներկայացուցիչները Մուգաբեի հրաժարականի հայտարարությունն են նախապատրաստում, սակայն այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: