Հունաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
International newsՀունաստանում տիրող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին նոյեմբերի 19-ին հաղորդում է Корреспондент-ը:
Նշվում է, որ տարերային աղետի հետևանքով տասնյակ մարդիկ առանց տանիքի են մնացել: Ընդհանուր առմամբ, ջրհեղեղը վնաս է հասցրել Մանդրա, Մեգարա և Նեա-Պերամոս քաղաքների ենթակառուցվածքները:
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ջրի մակարդակը տեղ-տեղ գերազանցել է շենքերի առաջին հարկերի բարձրությունը: Նման ուժգնության հորդառատ անձրևները հազվադեպ են տեղի ունենում Հունաստանում, որի ենթակառուցվածքները պատրաստ չեն ջրհեղեղների: