Աչաջուր գյուղում այրվել է 20 տոննա անասնակեր, դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
SocietyՆոյեմբերի 19-ին, ժամը 21:13-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվում է անասնակեր:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աչաջուր գյուղի հայփոստի շենքի հարևանությամբ այրվում է մոտ 20 տ. անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:45-ին: Պարզվել է, որ այրվում է մոտ 20 տոննա անասնակեր: