Օգտագործված լինելու հմայքը
AnalysisԱրդեն մեկ տարուց ավել է ձգվում էր Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում ձևավորված ոդիսականը: Թվում էր թե, այսպես կոչված ընդդիմադիր զանգվածի միասնությունը կուռ է և ամուր: Սակայն դա միայն թվում էր: Գործից տեղյակ մարդիկ, որոնք պատիվ են ունեցել շփվելու 2008 թվականի գործընթացների հետ, իրերի վերաբերյալ ունեն իրենց հստակ պատկերացումները:
Իրեն ընդդիմադիր հռչակած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մեկ տարի առաջ Վանաձորում համամասնական ընտրակարգով տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո միացել էր «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունների բոյկոտին, ավագանու 5 անդամները ևս չէին ներկայանում նիստերին, ինչի պատճառով նիստերը կայանում էին առանց քվորումի։
Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանի կողմից մեծամասնության բացակայությամբ կայացված նիստերը ոչ իրավազոր համարվելուց հետո, Հանրապետական խմբակցությունը բանակցությունների է գնացել ավագանու նիստերը բոյկոտող կուսակցությունների հետ։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. - «Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով։ Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»։
Արթուր Բաղդասարյանը, հերթական անգամ պատվով ապացուցեց այն տիտղոսը, որին արժանացել էր՝ ԱԽՔ: Թվում է, այդ կուսակցության վերնախավի համար, օգտագործվող որոշակի երևույթի կարգավիճակը, դարձել է էություն: Իհարկե, հոգեբանները պնդում են, որ մարդկանց մի մասն ունի մազորխիստական շեղումներ: Բայց այս աստիճանի՞: Ժամանակին, այս կուսակցության ծանր հրետանին՝ Բիշարյան Հեղուշը(իմա՝ բարբառաբանական Հեղուշ՝ քնքշական դիմելաձև), աչքի ընկել է հոգեբանների այդ թեզն ապացուցող վարքագծով:
Ի՞նչ է մնում անել այս մարդկանց: Թերևս այն, ինչ խոստանում էին անել ընտրություններից առաջ՝ մազեր պոկել և մսի շուկայում կաշի քերթել: Իսկ մենք, զարմանում ենք, որ դեռ զարմացողներ կան:
Զաբել Ռուբինյան