Ավտովթար Կրասնոդար-Արմավիր ճանապարհին. զոհերի ու տուժածների մեջ հայեր կան
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի եւ տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:
Պարզվել է, որ ժամը 04:45-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ 1967 թ. ծնված Արթուր Մելիքյան) եւ «LADA Priora» մակնիշի (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) ավտոմեքենաները:
Վարորդները եւ «LADA Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1958 թ. ծնված Մայա Շամպարովան տեղում զոհվել են, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1968 թ. ծնված Սոֆիկ Մելիքյանը հոսպիտալացվել է Բակսան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: