Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հնարավորություն է տեսնում: «Բազմաթիվ մոտեցումները, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ պետք է արդյունքի բերեն, արդեն ուրվագծվել են»,- Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Լավրովը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, Լավրովը նշել է, որ հակամարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ: «Պետք է փնտրել լուծումներ, առավել ևս, որ շատ և շատ մոտեցումներ, որոնք պետք է բերեն արդյունքի, արդեն իսկ ուրվագծվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ որպես երեք համանախագահներից մեկը՝ Ռուսաստանն աշխատելու է կողմերի համար ընդունելի կարգավորման խաղաղ ճանապարհի ուղղությամբ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 21-ին կլինի Հայաստանում: