Լրագրողը Ղրղզստանի նախագահից խնդրել ու ստացել Է նրա ոսկե ժամացույցը
International newsՂրղզստանի նախագահի պաշտոնում աշխատանքն ավարտած Ալմազբեկ Աթամբաեւը նոյեմբերի 20-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում իր ժամացույցը նվիրել Է տեղական թերթի լրագրողին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Դե Ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր Ամանտուր Մասագուլովը, հարց տալով Աթամբաեւին, ասել Է, որ ինքը երազ է տեսել, թե իբր կապել էր ժամացույց, որն իրեն էր նվիրել նախագահը:
Դրան ի պատասխան Աթամբաեւը ձեռքից հանել է ժամացույցը եւ տվել լրագրողին: Դա, այսպես կոչված, «Այկոլ Մանաս» (Մեծահոգի Մանաս) «նախագահական ժամացույց» է՝ փոշեպատած ոսկով: Այդ ժամացույցները Ղրղզստանի պատվերով պատրաստվում են ՌԴ-ում: Ղրղզստանի նախագահը, նվիրելով ժամացույցը, կատակել է. «Լավ Է երազ չես տեսել, որ ես քեզ շալվար եմ նվիրում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: