Ֆրանսիայում կարգելվի փողոցներում աղոթելը
International newsՖրանսիայում ոստիկանությունը «կխանգարի» նրանց, ովքեր կաղոթեն քաղաքների փողոցներում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը:
«Փողոցներում աղոթքներ չեն լինի: Հավատացյալները պետք է կրոնական ծեսեր անցկացնելու վայրեր ունենան», - մեջբերում է Le Figaro-ն Կոլոնի խոսքը:
RFI-ի հաղորդմամբ՝ այսպես նախարարը մեկնաբանել է Կլիշի Լա Գարեն կոմունայում ծագած հակամարտությունը, որտեղ նոյեմբերի 10-ին մոտ հարյուր պետական ծառայող (քաղաքապետներ, խորհրդարանականներ, տարածաշրջանային և քաղաքային պատգամավորներ, այդ թվում՝ «Հանրապետականներ» կուսակցության պատգամավորներ) անցել են քաղաքով պաստառներով, որոնք կոչ են անում դադարեցնել «ապօրինի աղոթքները փողոցներում»:
Նշվում է, որ քաղաքական գործիչները, երգելով երկրի օրհներգը, փորձել են թույլ չտալ աղոթել փողոցում տեղացի մահմեդականներին, որոնք արդեն ինը ամիս անում են դա կենտրոնական փողոցում՝ քաղաքապետարանի շենքի դիմաց:
Աղբյուրը մանրամասնում է, որ հավատացյալներն աղոթում են փողոցում որպես բողոքի նշան. մարտին քաղաքում փակվել է աղոթելու համար նախատեսված դահլիճը, որն այցելել է երեք հազարից մինչև հինգ հազար մարդ: