Մեքսիկայում սպանել են նոր ընտրված քաղաքապետին
International newsՄեքսիկայի Վերակրուս նահանգում Իդալգոտիտլանի վերջերս ընտրված քաղաքապետ Սանտանա Կրուս Բաենային երկուշաբթի երեկոյան իր տանը սպանել են անհայտ ավազակները, հայտնում է Quadratin պորտալը:
Մի քանի տասնյակ զինված մարդ շրջապատել է քաղաքապետի տունը եւ պահանջել, որ նա փողոց դուրս գա: Նա հրաժարվել է դա անել, որից հետո հանցագործները կոտրել են դուռը եւ ներխուժել տուն: Քաղաքապետի հետ միասին սպանվել են նրա 3 թիկնապահները:
Կրուս Բաենան քաղաքապետ էր ընտրվել «Նոր ալյանս» կուսակցության կողմից, նա պետք է պաշտոնը ստանձներ դեկտեմբերի 31-ին
Մեքսիկական ծոցի ափին գտնվող Վերակրուս նահանգը վաղուց դարձել է 2 հզորագույն թփմրակարտելների՝ «Լոս Սետասի» եւ «Ծոցի» դիմակայության ասպարեզ: Խմբավորումները մրցակցում են ԱՄՆ թմրանյութերի մատակարարումների վերահսկման համար: