Բելգիայում մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով կան տուժածներ և զոհ
International newsԲելգիայի Գենտ քաղաքի մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով, նախնական տվյալներով, կան վիրավորներ և մեկ զոհ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կարող ենք հաստատել, որ նվազագույնը մի քանի մարդ տուժել է: Սա ամբողջ տեղեկատվությունն է, որին այս պահին մենք տիրապետում ենք»,- ասել է Բելգիայի դաշնային ոստիկանության ներկայացուցիչը:
Ավելի ուշ Գենտի քաղաքապետարանից հայտնել են մեկ զոհի և մի քանի վիրավորների մասին:
Բելգիական RTBF հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գործարանի պոչամբարում՝ կարճ միացման հետևանքով: Նշվում է, որ պայթունին նախորդել է գազի արտահոսք, սակայն պայթյունի հետևանքով հրդեհ չի բռնկվել: Պայթյունը գործարանին ահռելի վնաս է հասցրել: