Անլուրջ Հայրիկյան՝ Պարույր ծոմապահ
AnalysisՆախկինում Հայաստանի անկախության սիմվոլներից մեկը՝ Պարույր Հայրիկյանը, հայտնվել է հիրավի աննախանձելի դրության մեջ: Թերևս նա տանելի և սիրելի էր միայն այն ժամանակ, երբ տարբեր բանտերում, տարիներ էր մաշում իր քաղաքական հայացքների համար: Անկախությունից հետո, ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ Հայրիկյանը կարող է միայն գաղափարներ արտահայտել, որոնք ի զորու չէ կյանքի կոչել: Դա բնական է: Դրա դեմ մենք ոչինչ չունենք:
Չկա որևէ այլ գործիչ հայկական քաղաքական համակարգում, որն այդքան հետևողականորեն արժեզրկեր իր իսկ անձը և անցյալը: Դոն Քիշոտի սկզբունքով սլավոնական արտաքինի դեմ պայքարը կյանքի միակ ուղեկից դարձրած սույն անձը, Հայաստանում արժեզրկել է բազմաթիվ համակարգեր: Նա և նրա նման ծոմապահության սիրահար Րաֆֆին, արժեզրկեցին հացադուլ կոչված երևույթը:
Նա նորից որոշել է հացադուլ սկսել, այս անգամ՝ ԿԸՀ դիմաց: ԱԻՄ նախագահն ասում է, որ որոշել է այդ կերպ ընդվզել հանձնաժողովի հակասահմանադրական գործողությունների դեմ: Հայրիկյանը ցանկանում է հանրաքվե անցկացնել ստորագրահավաքի միջոցով եւ այն սկսելու համար ձեւաթուղթ ստանալու նպատակով դիմել էր ԿԸՀ: Այստեղ, սակայն, պատասխանել են, որ «Հանրաքվեի մասին» օրենքը քաղաքացիական նախաձեռնություն չի նախատեսում: Այս պատասխանն էլ վրդովել է գործչին:
Չենք կարծում, որ Հայրիկյանը տառաճանչ չէ և չգիտեր, որ այդ դրույթն ուժի մեջ է մտնում 2018-ից, երբ Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն: Ուստի ինչու՞ է նման քայլի գնում Բալայանի հակապատկերը: Պատասխանը շատ պարզ է՝ ուշադրության կարիք ունի:
Մարիա Պախուցկայա