Ցավակցում եմ Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքին, բոլոր հարազատներին ու մտերիմներին. Տարոն Մարգարյան
Ցավով տեղեկացա պետական, հասարակական գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին։ Տարիներ շարունակ մեկտեղելով գիտելիքն ու փորձը, Վլադիմիր Մովսիսյանն իր նվիրված աշխատանքով կարևոր դերակատարում է ունեցել մեր երկրի կյանքում։
Նրա կենսագրությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես կարելի է երկարամյա ակտիվ գործունեությամբ անմնացորդ նվիրվել պետության կայացմանը: Ցավակցում են Վլադիմիր Մովսիսյանի ընտանիքին, բոլոր հարազատներին ու մտերիմներին:
Տարոն Մարգարյան