Իվանիշվիլին 1 միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում տեխնոլոգիական համալսարանի կառուցման համար
International newsՎրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մեկ միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում համալսարանական համալիրի կառուցման համար: Այդ մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Facebook-ում Իվանիշվիլիի պաշտոնական էջը:
Քութաիսիում՝ այն տարածքում, որտեղ պետք է կառուցվի Տեխնոլոգիական համալսարանը, արդեն սկսվել է շինարարական աշխատանքների նախապատրաստությունը:
Հաղորդվում է, որ համալսարանի կառուցումը կավարտվի 2019 թվականին: Նոր համալսարանի համար կկառուցվի համալիր 140 հեկտար տարածքում:
Թբիլիսիում կառուցվելիք տեխնոլոգիական կենտրոնի հետ միասին նախագծի բյուջեն կկազմի 1 միլիարդ եվրո, և այն ամբողջությամբ կֆինանսավորի Իվանիշվիլիին պատկանող «Քարտու» հիմնադրամը:
Հայտնի է, որ նոր համալսարանը նախատեսված է 60 հազար ուսանողների համար, և ուսանողների առաջին հոսքը համալսարանը կընդունի արդեն 2019 թվականին: Նախագծի զարգացմանը կօգնեն Մյունխենի տեխնիկական համալսարանի մասնագետները: