Պետք է չվախենանք մրցակիցներից. Բասկետբոլի հավաքականի մարզիչ
SportԲասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի կարծիքով ազգային ընտրանին չպետք է վախենա մրցակիցներից:
«Բասկետբոլի Հայաստանի հավաքականը այս տարի ցույց տվեց, որ կարող է ուժեղ թիմ դառնալ: Դրա վառ ապացույցն էր հաղթանակները Շվեդիայի և երկու անգամ Սլովակիայի նկատմամբ: Շատ կարևոր է, որ թիմում լինեն բասկետբոլիստներ, ովքեր ուզում են խաղալ ազգային ընտրանու համար: Ռայան Բոաթրայթը մի լավ խաղացողներից էր, բայց լավագույնը չէր: Կարևորը թիմն է: Բոլոր թիմերն էլ բախվում են բասկետբոլիստների բացակայության խնդիրների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բավցևիչը:
Վերջինիս խոսքով ֆեդերացիան ճիշտ ճանապարհին է, որպեսզի բասկետբոլը ավելի մեծ մասսայականություն վայելի Հայաստանում: «Ամեն դեպքում մենք շատ բան չգիտենք Ալբանիայի մասին: Նրանք ունեն նոր խաղացողներ և նոր գլխավոր մարզիչ: Մենք Ալբանիայի դեմ մենք գործելու ենք նոր համակարգի դեմ: Ալբանիան և Հայաստանի թիմը միմյանց լավ չեն ճանաչում: Մենք պետք է մեր մրցակիցներից չվախենանք»,-ասաց մարզիչը:
ԵԱ-2021-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը առաջին հանդիպումը կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ, նոյեմբերի 23-ին Տիրանայում, իսկ 3 օր անց՝ նոյեմբերի 26-ին, Երևանում կհյուրընկալի Դանիային: