Yerevan, 18.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայրենասիրությունն այն մեծագույն արժեքն է, որը պետք է միավորի յուրաքանչյուրիս. վարչապետը՝ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտներին

Society

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանընոյեմբերի 21-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երկրորդ հոսքի ավարտական վկայականների հանձնման արարողությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանը ողջունել և շնորհավորել է շրջանավարտներին՝ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Իր խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Շուրջ 270 երիտասարդներ կրում են «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտի կոչումը: Լիահույս եմ, որ դպրոցը կշարունակի լավագույն կադրեր պատրաստել մեր երկրի քաղաքական դաշտի համար:

Սա չափազանց կարևոր ֆունկցիա է մեր երկրի համար: Մեր երկրին անհրաժեշտ են առողջ քաղաքական մշակույթի ձևավորում և կայացում՝ հիմնված հանդուրժողականության, կառուցողական բանավեճի, խոսքի և փաստարկների բովանդակային արժեքի վրա:

Առանց այս՝ նշված քաղաքական մշակույթի անհնար է պետական ինստիտուտների կայացումը, երկրի կայուն, երկարաժամկետ զարգացումը և հասարակության համերաշխության ապահովումը:

Առողջ քաղաքական մշակույթի ձևավորումն ու կայացումը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնադիրների, բանախոսների և ձեր՝ ավարտած կադրերի, իմ պատկերացմամբ, գլխավոր ֆունկցիաներից մեկն է և պետք է լինի:  Ողջունելի փաստ է, որ դպրոցի շրջանավարտների կազմը բազմազան է՝ պետական ծառայողից մինչև ուսանող, դասախոսից մինչև գործարար: Ողջունելի է նաև, որ դպրոցը բաց է ոչ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների համար, այլ նաև բոլոր քաղաքացիների՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից:

Քաղաքական գործունեությունը, ես իմ փորձից էլ կարող եմ ասել, ծանր աշխատանք է, հաճախ արտաքինից անտեսանելի, ուժերի գերլարում, մաքսիմալ նվիրվածություն, անքուն գիշերներ պահանջող ապրելակերպ է: Շատ հաճախ ժամանակ չի մնում ընտանիքի հետ հանգիստ անցկացնելու, ընկերների և բարեկամների հետ շփվելու, զբաղվելու սեփական նախասիրություններով:

Եթե որոշել եք զբաղվել քաղաքականությամբ, իսկ ես որքան հասկանում եմ՝ շատերը որոշել են, ապա առաջարկում եմ իմանալ ու զինվել մեծ կամքի ուժով և պատրաստ լինել անմնացորդ նվիրվել ձեր ընտրած ուղուն: Բայց այդ ամենի մեջ կա մի անգնահատելի հաճույք՝ մասնակից լինել երկրի շինարարությանը, անձնական լուման ներդնել պետության զարգացման և հզորացման գործում: Եվ եթե հաջողվում ես, դրանից մեծ բավարարվածություն գոյություն չունի: Իրականում երկու խոսքով ուզում եմ այս հարցին անդրադառնալ. շատ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ են բիզնեսում և այլ ոլորտներում հաջողակ մարդիկ գալիս զբաղվելու քաղաքականությամբ, երբ ամբողջ օրը դու տեսախցիկների առաջ ես, որևէ անձնական բան չունես:

Ես ավելի քան համոզված եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու համար ավելի գերագույն հաճույք, քան կարողանալ պետք լինել և իր պետք լինելն զգալ, չկա: Քաղաքականությունը պահանջում է նաև գիտելիքների ու հմտությունների լայն սպեկտր, պահանջում է երբեք չդադարել քո վրա աշխատել, սովորել և ձեռք բերվող աշխատանքային փորձի հիման վրա կիրառել այն պրակտիկ կյանքում: 

Մեր բոլորիս գլխավոր նպատակն է մեր երկրի զարգացումը և հզորացումը: Դրան հասնելու համար միշտ պետք է պահպանենք մեր «ես»-ը, և անմնացորդ նվիրվենք մեր երկրին, որին բոլորս ծառայում ենք կամ պատրաստվում ենք ծառայել: Մեր երկիրը կառուցվել և կայացել է մեր ազգի հայրենասեր անհատների շնորհիվ, և հայրենասիրությունն  այն մեծագույն արժեքն է, որը պետք է միավորի յուրաքանչյուրիս գործողությունները:

Ուզում եմ կրկին ձեզ ողջունել, շնորհավորել, հաստատել, որ ձեր կողքին ենք լինելու ցանկացած հայրենանվեր և զարգացմանն ուղղված նախաձեռնությունում, արձանագրել, որ իրականում շատ մեծ սպասելիքներ ունենք ձեզնից, որ դուք նոր շունչ, նոր համուհոտ կմտցնեք այս ամենի մեջ, որի անհրաժեշտությունը յուրաքանչյուր պահին զգացվում է, իսկ այս պահին՝ գուցե մի քիչ ավելի: Համոզված եմ, և հուսով եմ, որ դուք այս դասընթացներից, այս դպրոցից և այս շփումներից ստացել եք բովանդակություն, և ձեր մեջ կուտակվել է մեծ էներգիա, որն ուզում եք կիրառել մեր կյանքում: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ հաջողություն և լավ տրամադրություն»:

Վարչապետ Կարապետյանն անհատապես դպրոցի երկրորդ հոսքի բոլոր՝ 170 շրջանավարտներին է հանձնել ավարտական վկայագրերը:

 

The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row