Թուրքիայում 3 տարվա ազատազրկման է դատապարվել Cumhuriyet ընդդիմադիր պարբերականի գլխավոր խմբագիրը
International newsԹուրքական Cumhuriyet պարբերականի գլխավոր խմբագիր Օգյուզ Գյուվենը դատապարտվել է 3 տարի և մեկ ամիս ժամկետով ազատազրկման:
Ինչպես հայտնում է DW.com-ը, Ստամբուլի դատարանը վերջինիս մեղավոր է ճանաչել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման քարոզարշավ իրականացնելու համար: Այդ շարժումը Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել:
Cumhuriyet թերթի լրագրողների նկատմամբ դատական հետապնդում սկսելու միակ պատճառը Գյուվենն անվանել է իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշումն ու երկրում տեղի ունեցող իրադարձությունների անկախ լուսաբանումը:
«Խոսքի ազատությունն անհրաժեշտ պայման է ժողովրդավարության համար: Եթե լրագրողները լռեն, կհանգչի նաև ժողովրդի ձայնը, այդժամ կհամրանա և ժողովրդավարությունը», - ընդգծել է խմբագիրը:
Մի շարք այլ գործերով անցնող մեղադրյալներ են հանդիսանում Cumhuriyet թերթի ևս 18 աշխատակից: