Ռուսաստանում հայտնվել է մուտքի վիզայի նոր տեսակ
International newsՌուսաստանում հայտնվել է մուտքի վիզայի նոր տեսակ ժամանակավոր բնակության իրավունք ստանալու համար: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Փաստաթուղթը տեղադրվել է կառավարության կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այն տրամադրվելու է օտարերկրացի քաղաքացիներին մինչև չորս ամիս ժամկետով: Այդ վիզան ձևակերպում է դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հաստատությունը, եթե կա ՆԳՆ համապատասխան որոշում այդ քաղաքացուն ՌԴ-ում ժաանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու մասին: Նշվում է, որ այն կարող է լինել միայն մեկանգամյա:
Նման թույլտվության տրամադրման հետ միասին անձնագրում տեղադրվելու է ժամանակավոր բնակվող անձի վիզա՝ թույլտվության գործողության ողջ ժամկետով: