Արիանա Կաոլինին և հայկական ֆաշիզմը
AnalysisՇախմատիստ Լևոն Արոնյանի կնոջը՝ Արիանա Կաոլինիին, նշանակել են ՀՀ վարչապետի խորհրդական: Անշուշտ, մենք ունենք վերապահումներ Արոնյանի քաղաքական նախասիրությունների շուրջ: Ունենք նաև վերապահումներ նրանց քավորի՝ Սերժ Սարգսյանի անձի նկատմամբ, սակայն սա բնավ չի պայմանավորում մեր վերաբերմունքը Արիանայի նկատմամբ:
Արիանան հայկական միջավայրում հայտնի է իր «Ճամփորդը» շաբաթաթերթով, որն ի դեպ նկատենք, բավականին որակյալ մուտք էր հայկական շուկա: Թերթը կազմվում էր խնամքով և ճաշակով և բավականին հաճելի էր ընթերցվում: Այլ, դրական կամ բացասական բան, մենք այս մարդու մասին չգիտենք: Սակայն բավարար էր, լսեին նրա նշանակման մասին, ու համազգային շիզոֆրենիան գլուխ բարձրացրեց:
Վերջին տեսակը բաժանվում են մի քանի խմբի: Առաջինները պնդում են, որ այս կերպ խրախուսում են միջէթնիկ ամուսնությունները, որը վտանգավոր է հայի տեսակի համար: Իսկ ո՞րն է այդ հայի տեսակը, որևէ մեկը չի սահմանում: Մառազմատիկ է հատկապես այն հանգամանքը, որ նման պնդում անում են հատկապես 30-ն տարվա սահմանագիծն անցած ու չամուսանացածները:
Երկրորդն առանձնապես չի տարբերվում առաջին տեսակից, այս կնոջ մեջ տեսնելով հայու գենի նկատմամբ սպառնալիք:
Առավել անհույս են երրորդ խմբի ներկայացուցիչները, որոնք այս նշանակման մեջ տեսնում են հերթական մասսոնական-սիոնիստական դավադրությունը, այս անգամ ֆիլիպինցու ձեռքերով:
Իրականում, Արիանան նշանակվել է հասարակական հիմունքներով: Ասել կուզե, նա որևէ կոպեկ չի լափելու հայոց բյուջեից, ինչպես դա անում են վարչապետի կամ նախագահի, ժելեյած մազերով ու օսլայած հայացքով բազմաթիվ այլ խորհրդականներ:
Իսկ այս արձագանքը, իրականում ֆաշիզմ է ընկերներ: Այլատյացության տիպիկ օրինակ: Ոչ մեկ չի ասել, որ ՀՀ քաղաքացին անպայման պետք է հայ լինի: Չկա նման բան հիմնարար օրենքի՝ Սահմանադրության մեջ: Ոչ մեկ չի ասել նաև, որ ՀՀ քաղաքացի այլազգին չի կարող բարձր պաշտոն ունենալ: Ճիշտ ընդհակառակը: Որքան շատ ինտելեկտուալներ և ոչ հայեր ներառված լինեն մեր պետական կառավարման համակարգում, այնքան լավ մեզ համար: Այնքան հեռու կլինեն նրանք այն փչացած հայերից, որոնք տուրք տալով այդ ավանդութային մշակույթին, մինչև ուղն ու ծուծը թաղված են կոռուպցիայի ու դրացիական համայնքի բացասական կապերի մեջ:
Մարիա Պախուցկայա