Հրանտ Մելքումյանը կարևորում է Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի անցկացումը
SportՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը կարևորում է Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի անցկացումը:
«Ինձ համար առաջին հերթին Աշոտ Անաստասյանի հիշատակը հարգելու առիթ է այս մրցաշարին մասնակցելը: Այստեղ մարզական արդյունքը երկրորդական է: Անաստասյանի հետ շատ ենք խաղացել, շատ բան սովորել նրանից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մելքումյանը:
Աշոտ Անաստասյանը Հայաստանի 8-ակի չեմպիոն էր: Նրա անվան բլից-մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 փուլից: Մրցաշարին մասնակցում են 14 երկրի շուրջ 200 մասնակից, այդ թվում՝ 29 գրոսմայստեր և 28 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցանակային ֆոնդը կազմում է 2500 ԱՄՆ դոլար: