Պաստորեն պատրաստ է հեռանալ ՊՍԺ-ից
SportՖրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Խավիեր Պաստորեն պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել Փարիզը:
28-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Ռոման», «Ինտերը» և «Սևիլիան»: Ինչպես հայտնում է «SFR Sport»-ը, կիսապաշտպանը ցանկանում է վերադառնալ Իտալիա, որտեղ հանդես է եկել մինչ ՊՍԺ տեղափոխվելը:
2016 թվակաի օգոստոսից Պաստորեն բաց է թողել փարիզյան ակումբի հանդիպումների 40 տոկոսոը: Նաև նշվում է, որ արգենտինացին մտնում է այն ֆուտբոլիստների ցանկի մեջ, որոնք ստիպված պետք է լքեն Ֆրանսիայի փոխչեմպիոնների կազմը, որպեսզի ակումբը պահպանի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: