Պուտինն Էրդողանի և Ռոհանիի հետ հանդիպմանն առաջարկել է Սիրիայի վերածննդի համալիր ծրագիր մշակել
International news«Հաշվի առնելով ավերածությունների հսկայական մասշտաբները՝ կարելի է միասին մտածել Սիրիայի վերածննդի համալիր ծրագրի մշակման մասին»,-РИА Новости-ին մեջբերում է Պուտինի խոսքը:
Նա ընդգծել է, որ իրենց համատեղ աշխատանքի արդյունքում դեէսկալացիոն գոտիներ ստեղծելուց հետո հազարավոր փախստականներ վերադառնում են իրենց հայրենի տներ:
Պուտինն առաջարկել է հանդիպման մասնակիցներին քննարկել Սիրիայի հարցով ազգային երկխոսության համաժողովի անցկացման չափանիշները: «Սիրիացի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ապագան, համաձայնեցնի պետական կարգի սկզբունքները»,-շեշտել է ՌԴ նախագահը:
Իրանի ղեկավար Հասան Ռոհանին, իր հերթին, նշել է, որ Սիրիայում տիրող հակամարտությունը սկզբից ի վեր ուղեկցվել է օտարերկրյա միջամտությամբ և գրոհայիններին ցուցաբերվող արտաքին աջակցությամբ, ինչն էլ ձգձգել է իրավիճակի կարգավորումը: