ՉԼ. «Չելսին» ջախջախեց «Ղարաբաղին», Ակինֆեևի հակառեկորդը կասեցվեց
SportՉեմպիոնների լիգայի խաղարկությունում մեկնարկել է 5-րդ տուրի երկրորդ խաղային օրը: C խմբում «Ղարաբաղը» սեփական հարկի տակ ընդունել էր Լոնդոնի «Չելսիին»:
Հանդիպումն անցավ անգլիական ակումբի առավելությամբ: Լոնդոնցիները լուրջ դիմադրության չհանդիպեցին և հաղթանակ տարան 4:0 հաշվով: 11 մետրանոցները հստակ իրացրին Ազարը և Ֆաբրեգասը: Դուբլով էլ աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը
Այս խաղից հետո «Չելսին» վաստակեց 10 միավոր և բարձրացավ և առաջին հորիզոնական: Երկրորդ տեղում գտնվող «Ռոման» ունի 8 միավոր, որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Աթլետիկոն» 3 միավորով 3-րդն է, իսկ «Ղարաբաղը»՝ 2 միավորով վերջին տեղում:
«Ղարաբաղ»-«Չելսի»՝ 0:4
Գոլերը՝ Ազար (21), Վիլիան (36, 85), Ֆաբրեգաս (71)
A խմբում էլ միմյանց հետ մրցեցին ԲԿՄԱ-ն և «Բենֆիկան»: Մոսկովյան ակումբը կարողացավ հաղթանակ տոնել 2:0 հաշվով և կասեցնել թիմի դարպասապահ Իգոր Ակինֆեևի պատմական հակառեկորդը:
Ռուս դարպասապահը Չեմպիոնների լիգայում 44 խաղ անընդմեջ գոլ էր ընդունում: Վերջին անգամ նա սեփական դարպասը անառիկ էր պահել 2006 թվականի նոյեմբերի 1-ին՝ «Արսենալի»-ի հետ կայացած խաղում:
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 9 միավորով 2-րդ տեղում է: «Բենֆիկան» դեռևս միավոր չի վաստակել: Առաջին հորիզոնականում «Մանչեսթեր Յունայթեդն» է 12 միավորով, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
ԲԿՄԱ-«Բենֆիկա»՝ 2:0
Գոլերը՝ Շենիկով (13), Ժարդել (ինքնագոլ-56)