Չեմպիոնների լիգա. Իգոր Ակինֆեեւի հակառեկորդը չշարունակվեց 44-րդ խաղում
SportՄոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւը, դարպասն անառիկ պահելով Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում, ընդհատել է իր բացառիկ հակառեկորդը, փոխանցում է Eurosport-ը:
Մինչեւ այդ Ռուսաստանի հավաքականի 31-ամյա դարպասապահը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գոլ էր բաց թողել նախորդ 43-րդ խաղերում անընդմեջ: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Ակինֆեեւը նախորդ անգամ «չոր» հանդիպում անցկացրել էր մոտ 11 տարի առաջ՝ 2006-ի նոյեմբերի 1-ին Լոնդոնում գոլ բաց չթողնելով «Արսենալից»:
Չեմպիոնների լիգայի այս մրցաշարի որակավորման երրորդ փուլում Ակինֆեեւը գոլ բաց չէր թողել նաեւ հունական ԱԵԿ-ի դեմ խաղում: