Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
International newsԹուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Ուլա շրջանում գրանցվել է 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած տեղեկության վրա:
Բողազըջը համալսարանի հետազոտական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ: Նշվում է, որ մեկ գիշերվա ընթացքում Ուլա քաղաքը ցնցվել է 8 անգամ:
Հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12.9 կմ խորության վրա և զգացվել է Ուլա քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում, ինչպես նաև շրջակա գյուղերում:
Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին և 10-ին Մուղլա նահանգի Բոդրում շրջանում գրանցվել էր ուղիղ 700 երկրաշարժ: