Թուրքիան Գյուլենի ձերբակալման ու արտահանձնման պահանջով 8 նոր դոսյե է հղել ԱՄՆ-ին
International newsԹուրքիայի արդարադատության նախարարությունը անցյալ տարի երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ձերբակալման ու արտահանձնման պահանջով նոր դոսյեներ է ուղարկել ԱՄՆ-ին, այս մասին տեղեկանում ենք թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականից:
Նշվում է,որ Թուրքիան Գյուլենի ձերբակալման մեկ և արտահանձնման պահանջով յոթ նոր դոսյե է ուղարկել ԱՄՆ-ին՝ ներկայացնելով ամերիկաբնակ թուրք կրոնական գործչի դեմ ունեցած իրենց փաստարկները:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: