Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից 6 մարդ է զոհվել
International newsԱֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է վեց մարդ: Այս մասին հայտնում է 1TV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Նանգարհար նահանգի նահանգապետ Աթաուլլա Հոգիանին հաստատել է պայթյունի մասին տեղեկությունները՝ հավելելով, որ ևս ութ մարդ վնասվածքներ է ստացել: Նրա խոսքով՝ պայթյունը որոտացել է տարածաշրջանային ոստիկանության նախկին ղեկավարի տան մոտ:
Միջադեպի ականատեսների հաղորդմամբ՝ պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտ ահաբեկիչը: