Ազար. բոլորը գիտեն, որ ես պաշտում եմ «Ռեալը»
SportԼոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է իր ապագայի մասին.
«Կգա այն օրը, երբ կորոշեմ հեռանալ: Այս մրցաշրջանը ցանկանում եմ անցկացնել «Չելսիում», այնուհետև պարզ կլինի, թե ինչ տեղի կունենա:
Բոլորը գիտեն, որ ես պաշտում եմ «Ռեալը», սակայն այս պահին «Չելսիի» խաղացող եմ: Մարդիկ իմ մասին խոսում են ինչ ասես, բայց ես շարունակում եմ մնալ Լոնդոնում: Երբ ես խաղում էի «Լիլում», բոլորն ինձ ուղարկում էին ՊՍԺ, սակայն ես շարունակում էի խաղալ «Լիլում»:
Հիմա բոլորն ինձ տեսնում են ՊՍԺ-ում կամ «Ռեալում»: Եթե ցանկանում եք՝ ես ինչ-որ ակումբ տեղափոխվեմ, ապա դադարեք խոսել այդ մասին»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «GFFN»-ը: