Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծերին

Economics

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 23-ի նիստում հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել մասնավոր հատվածի կարծիքը:

Գործընթացի հստակեցման և դյուրացման համար առաջարկվում է այսուհետև բոլոր այն ծախսերը, որոնք կազմում են հիմնական միջոցների սկզբնական արժեքի 5 տոկոսից ավելին, դիտարկել որպես կապիտալ ծախսեր, ինչն էլ զգալիորեն կդյուրացնի տնտեսավարողների գործունեությունը:

Նախարարի ներկայացմամբ գործադիրը հաստատել է նաև ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

Վարդան Արամյանը նշել է, որ  հարկաբյուջետային նոր կանոնների մշակման   հարցում  տեխնիկական օժանդակություն  է ցուցաբերել Արժույթի միջազգային հիմնադրամը:

Հիմնական խնդիրն, ըստ նախարարի, հարկաբյուջետային կանոնների մասով գործող իրավակարգավորումների բավականին կոշտ լինելն է:

Նախարարի խոսքով՝ «Պետական պարտքի մասին» օրենքով, եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ ի  50 տոկոսը, ապա հաջորդ տարին բյուջեի պակասուրդը պետք է   ծրագրավորել նախորդ երեք տարիների միջին ՀՆԱ-ի 3 տոկոսից ոչ ավելի  և 60 տոկոսի գերազանցման դեպքում պարտքն առ ոչինչ է. ըստ Արամյանի սա խիստ կոշտ մոտեցում է: 

«Շատ երկրներ փոխում են այս նորմերը, հիմնականում կանոնները դնում են ծախսային քաղաքականության մեջ, ինչն էլ փորձում է անելՀայաստանը: Նշել ենք երեք շեմ. 40, 50 և 60 տոկոս: Եթե պարտքը 40 տոկոսից ավելի է, պետք է աշխատի այն նորմը, որ երկրի կապիտալ ծախսերը պետք է ավելի լինեն, քան պակասուրդը: Եթե 50 տոկոսից ավելի է, ապա անհրաժեշտ է կոշտացնել պայմանները և կանոն դնել ընթացիկ ծախսերի աճի վրա, իսկ եթե պետական պարտքը գերազանցում է 60 տոկոսը, ապա վերը նշված սահմանափակումներից զատ անհրաժեշտ է ընթացիկ ծախսերը համակցել սեփական եկամուտների՝ հատկապես հարկային եկամուտների հետ»,- պարզաբանել է նախարարը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է մինչև Հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելն առանձին իրավական նորմերի վերանայման անհրաժեշտությամբ:

Նախագծով, մասնավորապես՝ շահաբաժինների հարկման մասով, առաջարկվում է.  հարկել միայն բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հայտարարված շահաբաժինները՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը հանելով, հարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2017 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկել ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2018 թ. և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները, հարկերի վճարումից չխուսափելու համար՝ հարկային օրենսդրության իմաստով որպես շահաբաժնի վճարում համարել նաև անտոկոս կամ ցածր տոկոսով տրված փոխառությունները և այլն:

Նվազագույն շահութահարկի մասով առաջարկվում է նվազագույն շահութահարկի գումարը «չզրոյացնել»՝ թույլ տալով նվազագույն շահութահարկը նվազեցնել շահութահարկի փաստացի գումարի և այդ տարվա շահութահարկի կանխավճարի դրական տարբերություն առաջանալու դեպքում՝ առանց ժամկետային սահմանափակման:

Նախագծով առաջարկվում է նաև վերականգնել ներգնա զբոսաշրջության ոլորտի՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը, կապիտալ ծախսի ճանաչման չափանիշներում հստակեցում կատարել, կապիտալ ծախս համարել նաև տարեկան կտրվածքով որոշ տոկոսից ավելի կատարված՝ նյութական ծախս պարունակող և այն չպարունակող ծախսերը, ինչպես նաև առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսները եկամտահարկի հաշվին մարման հնարավորությունը որոշակիորեն նեղացնել՝ այն ուղղելով միայն միջին եւ ցածր եկամուտներ ունեցող խավին: Նախագծով այս հնարավորությունը չի գործի 55 մլն դրամ և ավելի արժողությամբ գործարքների, ինչպես նաև վարկառուի կամ համավարկառուի կողմից երկրորդ գույքը ձեռք բերելու դեպքում:

 

 

Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation