Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում
SportՄակեդոնական «Վարդար»-ը կրեց իր հերթական պարտությունը Եվրոպայի լիգայի խմբային փուլում:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում մակեդոնական «Վարդար»-ը L ենթախմբում արտագնա խաղում մրցեց «Զենիթ»-ի հետ և պարտվեց 2:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը մասնակցեց ամբողջ խաղին, սակայն ստացած դեղին քարտի պատճառով բաց կթողնի «Վարդար»-ի հաջորդ հանդիպումը: Ազգային ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ՝ Տիգրան Բարսեղյանը, մեկնարկային կազմւմ էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին:
«Վարդար»-ը խմբի հետնապահն է: