Կոստա Ռիկայում դատախազի են գնդակահարել
International newsԿոստա Ռիկայի քաղաքներից մեկի դատախազ Էրեդիա Հանս Մարվին դե լա Օ Սոլիսը գնդակահարվել է աշխատանքից վերադառնալու ճանապարհին, հինգշաբթի հայտնել է երկրի դատախազությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչության տեղեկություններով՝ նա սպանվել է Սան Խոսեում աշխատանքից տուն վերադառնալով: Անհայտ հանցագործները նրան նախօրոք դարանակալել էին եւ կրակ բացել: Դատախազը 6 հրազենային վիրավորում է ստացել:
Կոստա Ռիկայի գլխավոր դատախազ Էմիլյա Նավասը արդեն խոստացել է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել, որպեսզի հետագայում դատախազության աշխատակիցների կյանքի եւ անվտանգության վրա հարձակումներ թույլ չտան, նշված է գերատեսչության Twitter-ի միկրոբլոգում հրապարակաված հաղորդագրության մեջ: