Մեդիադաշտի փոփոխվող աստղը. Արման Բաբաջանյան
AnalysisԱրման Բաբաջանյան անունը թերևս հայտնի է տեղեկատվական դաշտին շատ թե քիչ ծանոթ յուրաքանչյուր անձի: Ավելին, բոլոր այն շահառուները, որոնք ամենօրյա տեղեկություններ են ստանում այդ դաշտից, ճանաչում են քննարկվող անձնավորությանը:
Ժամանակին կար մի մեխանիզմ, որով պատվերով հոդվածներ էին տպագրվում թերթերում: Այդ գործը թանկարժեք էր: Հայաստանում ո՞վ ունի փող, իհարկե իշխանության մեջ եղած մարդիկ: Այդ պատվերները հիմնականում տալիս էր իշխանական մի թևը մյուսի հանդեպ: Շատ խմբագիրներ և տպագիր մամուլի գործիչներ, ըստ շրջանառվող լուրերի, օգտվում էին դրանից: Այդ թվում, թերևս մեր օրվա հերոսը: Իհարկե, նա կարող է արդարանալ, որ ցանկացած հոդված կամ ապատեղեկատվություն, որը կանխակալության կասկածներ է առաջացրել, տպվել է չիմացության արդյունքում կամ սխալ ինֆորմացիա ունենալու հետևանքով, սակայն դա արդարացում չէ: Արդարացում չէ, հատկապես, եթե հաշվի առնենք սույն գործչի անցյալը:
Երբեմնի խիստ ընդդիմադիր այս գործիչը, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց բանակից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու համար: Այն ժամանակ, ընդդիմադիր հատվածը դա համարեց քաղաքական ձերբակալություն: Պատմությունը մի վատ բնավորություն ունի՝ սրբագրում է ամեն ինչ:
Այդ նույն ընդդիմադիրները, պետք է կանգնեին կոտրած տաշտակի առաջ, երբ նա սկսեր աշխատել իշխանության կողմից, իսկ հետո, բացահայտ գովերգեր այդ իշխանությանը: Ահավասիկ մի հատված. «Այսօր մենք շատ ավելի շնչելու օդ ունենք, քան երբևէ եղել է: եթե համեմատենք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման հատվածը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին մեկ ու կես տարվա հետ, ապա բավական ազատություն ենք ստացել»:
Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, թե ինչպես է ձեռք բերել 380.000 դոլլար արժողությամբ իր առանձնատունը: Դա մի մութ և խճճված պատմություն է, որն հաստատ Բաբաջանյանի օգտին չի խոսում: Ուստի պարզապես հիշեցրեցինք:
Սակայն մամուլի վատ հիվանդությունը, նա բերեց մեդիա դաշտ: Նրա ղեկավարած կայքի քաղաքական ու արտաքին կողմնորոշումներ փոփոխվում են շատ հաճախ: Այս ամենն իհարկե որոշակի ենթադրությունների տեղիք տալիս է: Հայաստանում, այդ ոլորտում, չեն կարող լինել նման կտրուկ փոփոխություններ և մանիպուլացնող մեխանիզմներ: Ավելի ակնառու է դարձել, նրա կայքում հրապարակված հոդվածների իսկությունը հերքելը: Բերենք ընդամենը մեկ օրինակ, որը կապված է «Հեսփերուս» ընկերության հետ: պատմությանը երկար չենք անդրադառնա, սակայն պատվերն ակնհայտ էր: Նրա կայքը գրել էր, որ ընկերությունը պատկանում է Գագիկ Ծառուկյանին և աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել: Եվ ի՞նչ պարզվեց: Ոչ թե պարզվեց այն, թե աշխատակիցներն աշխատավարձ ստացել են թե ոչ, այլ հակառակը, պարզվեց, որ այդ ընկերությունն ընդհանրապես կապ չունի Ծառուկյանի հետ: Պատվերն ակհնայտ է՞ր: Իհարկե: Լրագրողական դաշտում, այն էլ կայացած կայքերում, նման վրիպումներ պարզապես չեն լինում:
Ինչպես կասեր նրա գովերգած գործիչը՝ սիրուն չէ, Արման ջան, հեչ սիրուն չէ:
Զաբել Ռուբինյան