9 տարվա ազատազրկման դատապարտպված ֆուտբոլիստը հերքում է իրեն առաջադրված բռնաբարության մեղադրանքը
SportԲրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբինյոն հերքում է, թե ինքը մասնակցություն է ունեցել բռնաբարությանը, որի մեջ մեղադրում են իրեն և ևս 5 մարդու:
Երեկ հայտնի դարձավ, որ 33-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման.
«Instagram»-ի իր էջում Ռոբինյոն նշել է, որ ոչի մի առնչություն չունի տարիներ առաջ տեղի ունեցածի հետ.
«Բոլոր իրավական միջոցները ձեռնարկված են, ֆուտբոլիստի փաստաբանները կբողոքարկեն դատարանի վճիռը»,- հայտնում է «The Irish Times»-ը:
Անձամբ ֆուտբոլիստը հայտարարությամբ է հանդես եկել բրազիլական ԶԼՄ-ներում.
«Այս մասին կխոսեմ առաջին և վերջին անգամ, քանի որ ես սիրում և հարգում եմ իմ ընտանիքը: Երբեք նման բաների մասնակից չեմ եղել: Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, պատկերացում ունեն, թե ես ինչպիսի մարդ եմ: Շնորհակալ եմ Աստծուն այն հիանալի ընտանիքի համար, որը ես ունեմ: Իմ կինն ու երեխաները հիանալի են: Նրանք հավատում են ինձ»,- ասել է Ռոբինյոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միլանի» նախկին ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել խմբակային բռնաբարության մեջ, որը կայացել է 2013 թվականի հունվարի 22-ին: