Տիբո Կուրտուան ցանկանում է Չելսիում վաստակել նույնքան, որքան Դե Խեան՝ ՄՅՈւ-ում
SportԲելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան պատրաստ է երկարաձգել «Չելսիի» հետ պայմանագիրը միայն աշխատավարձի բարձրացման դեպքում,- հաղորդում է «HLN»-ը:
Այժմ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը, անգլիական ակումբում շաբաթական վաստակում է 110 հազար եվրո:
Սակայն Կուրտուան ցանկանում է վաստակել 230 հազար եվրո, ինչպես դարպասապահ Դավիդ Դե Խեան՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: