Ռադոմիր Անտիչ. Սանչեսը չէր խանգարի Ռեալին
SportՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը կարծում է, որ «արքայական ակումբին» չի բավականացնում Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի նման ֆուտբոլիստ:
Չիլիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը:
«Սանչեսն իր դիրքում լավագույններից է աշխարհում: Նա ունի այն, ինչը չի բավականացնում «սերուցքայիններին»: Դրա մասին խոսում եմ Մորատայի և Խամեսի նման ֆուտբոլիստների հեռանալու պատճառով:
Սանչեսը չէր խանգարի «Ռեալին»՝ հաշվի առնելով Բենզեմայի և Ռոնալդուի թույլ խաղը»,- Անտիչի խոսքը մեջբերում է «Bernabeu Digital»-ը: