ՊՍԺ-ի հարձակվողը պատրաստ է մասնակցել «Մոնակոյի» հետ խաղին
SportՖրանսիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչման հավակնորդ Կիլիան Մբապեն կարող է մասնակցել «Մոնակոյի» հետ հանդիպմանը:
Այդ մասին հաղորդել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:
«Մբապեն առաջին անգամ կհանդիպի «Մոնակոյին»: Կարծում եմ, որ նա դա համարում է նորմալ երևույթ: Գիտեմ, որ դա նրա համար յուրահատուկ իրադարձություն է:
Ամեն դեպքում, նա կմասնակցի «Մոնակոյի» հետ հանդիպմանը և պատրաստ կլինի 100 տոկոսով»,- մասնագետի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի և «Մոնակոյի» միջև հանդիպումը նոյեմբերի 26-ին է, Երևանի ժամանակով 00:00-ին: