Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակն են տոնել պրոֆեսիոնալ ռինգում
SportԵրեք հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակ են տոնել պրոֆեսիոնալ ռինգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վալենսիա քաղաքում ավարտվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի ևս մեկ շոու, որտեղ Հայաստանը ներկայացնող երեք մարզիկներն էլ գեղեցիկ հաղթանակներ տոնեցին։ Գոռ Երիցյանն ու Արամ Ավագյանն իրենց մենամարտերն ավարտեցին ժամանակից շուտ, իսկ Նարեկ Աբգարյանը բոլոր 8 ռաունդներում առավելություն ունենալով`հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։