Մեքսիկայում սպանել են քաղաքներից մեկի քաղաքապետին ու նրա կնոջը
International newsՆոյեմբերի 24-ին սպանվել է մեքսիկական Իսուատլան դե Մադերո քաղաքի քաղաքապետը, փոխանցում է AFP-ը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, Վիկտոր Մանուել Էսպինոսան հարեւան ավանի փողոցում հարձակման է ենթարկվել: Վերակրուս նահանգի դատախազության հաղորդմամբ՝ քաղաքապետից բացի, հանցագործները սպանել են եւս 4 մարդու, որոնց թվում՝ նաեւ քաղաքական գործչի կնոջը: Դեպքի այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:
Զինված 30 տղամարդկանցից բաղկացած խումբը օրեր առաջ հարձակվել էր Սանտանա Կրուս Բաենայի վրա, որը վերջերս էր ընտրվել կրկին Վերակրուս նահանգում գտնվող Իդալգոտիտլան քաղաքի քաղաքապետ: Ավելի հավանական է, որ հանցագործությունը կատարվել է գողացված վառելիքի իրացմամբ զբաղվող հանցավոր խմբի կողմից, հաղորդում է գործակալությունը:
Մեքսիկայում վերջին ամիսների ընթացքում սպանվել է երեք քաղաքապետ: