«Ուրալ»-ը պարտվել է. Հարոյանը մասնակցել է խաղին
SocietyՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի հերթական խաղին:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Ուրալ»-ը Եկատերինբուրգում հյուրընկալել էր «Կրասնոդար»-ին: Հյուրերին հաջողվել է նվազագույն հաշվով հաղթանակ տոնել:
Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 9-րդ րոպեին, իսկ Էդգար Մանուչարյանը մնաց պահեստայինների նստարանին:
Այս տուրից հետո «Ուրալ»-ը 8-րդ տեղում է: