Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
SocietyՀայաստանի տարածքում նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հյուսիսային քամին կունենա 3-8 մ/վ արագություն:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում ևս նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: