Բասկետբոլի հավաքականը վատ չխաղաց Դանիայի դեմ. Քրիս Յանկու Օսկիյան
SportԲասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Քրիս Յանկու Օսկիյանի կարծիքով ազգային ընտրանին Դանիայի դեմ վատ չխաղաց:
«Կարծում եմ մենք լավ խաղացինք: Շատ ժամանակ չունեինք միասին խաղալու համար: Հավաքականի մի քանի անդամները չմիացան թիմի ակումբերի պատճառով: Ես միայն այս առավոտ միացա թիմին: Դանիացիներն ավելի բարձրահասակ էին իհարկե, բայց մենք գնդակների ավելի լավ էինք տիրում: Իսկ հանդերձարանում ամեն ինչ կարգին է: Իհարկե պարտության համար բոլորս էլ տխրել ենք, բայց ուրախ էինք կրկին միասին խաղալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Յանկուն:
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակներում հյուրընկալեց Դանիայի հավաքականին և պարտվեց։ Որոշիչ՝ չորրորդ քառորդն ավարտվեց հավասար 69։69 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ դանիացիները կարողացան հաղթանակի նժարն իրենց կողմը շրջել և հաղթեցին 71։78 հաշվով։ Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընտրական փուլի մյուս հանդիպումը կանցկացնի 2018 թվականին: Փետրվարին կայանալիք խաղում Հայաստանի մրցակիցը Ալբանիան է, իսկ հանդիպումը կկայանա Երևանում: