Վթար «Տաշիր» առեւտրի կենտրոնի մոտ. Մեքենան շրջվել է
SocietyՆոյեմբերի 26-ին, ժամը 21:09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի «Տաշիր» առեւտրի կենտրոնի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի 35 MO 901 (վարորդ՝ 1974 թ. ծնված Հ. Բ.) եւ «Mercedes E200» մակնիշի 92 AA 092 (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1992 թ. ծնված Է. Բ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենան: