Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչը պաշտոնանկ չի արվի
SportԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Բոշը կշարունակի մնալ իր պաշտոնում: Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի խաղից հետո նման որոշում կայացրել են ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յահիմ Վացկեն ու մարզական տնօրեն Միխայել Ցորկը: Այդ խաղում դորտմունդցիները 4:0 հաշվով հաղթում էին 25-րդ րոպեին եւ 4 գոլի առավելությունը պահպանում էին մինչեւ 65-րդ րոպեն, սակայն բաց թողեցին 4 գոլ եւ բավարարվեցին ոչ ոքիով՝ 4:4:
«Հանդիպումից հետո այնպիսի տպավորություն էր, որ ինձ խաբել են: Սակայն մենք պետք է դուխաթափ չլինենք»,- ասել է Հանս-Յահիմ Վացկեն, փոխանցում է Bild-ը:
Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետ Պետեր Բոշն այս մրցաշրջանից առաջ էր գլխավորել գերմանական ակումբը: «Բորուսիան» Բունդեսլիգայում չի հաղթել նախորդ 6 խաղերում՝ կրելով 4 պարտություն: